ՌԴ նախկին նախարար Ուլյուկաևը 8 տարով ազատազրկվել է15 դեկտեմբերի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին դատապարտել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում, կաշառք վերցնելու համար: Նա նաև տուգանվել է 130 մլն ռուբլով: Գաղութից ազատվելուց հետո նա չի կարողանա պաշտոններ զբաղեցնել պետական ծառայության մարմիններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուլյուկաևն արդեն կալանքի տակ է: Նախկին նախարարը դատավճիռն անարդար է համարել և հայտարարել է, որ կշարունակի պայքարել: Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը: Ուլյուկաևը ՌԴ ժամանակակից պատմության մեջ առաջին դաշնային նախարարն է, որը դատապարտվել է կոռուպցիայի համար: Ուլյուկաևը «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինից 2 մլն դոլար է պահանջել եզրակացության համար, որը թույլ կտար ընկերությանը գնել «Բաշնեֆտի» պետական փաթեթը: Նա կաշառքը ստացել է 2016-ի նոյեմբերի 14-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |