Sport.es. «Լիվերպուլը» 140 մլն եվրո է պահանջել «Բարսելոնայից» Կոուտինյոյի համար

Sport.es. «Լիվերպուլը» 140 մլն եվրո է պահանջել «Բարսելոնայից» Կոուտինյոյի համար

PanARMENIAN.Net - «Բարսելոնան» վերսկսել է բանակցությունները «Լիվերպուլի» հետ Ֆիլիպե Կոուտինյոյի տրանֆերի մասին: «Լիվերպուլը» 140 մլն եվրո է պահանջել 25-ամյա բրազիլացու համար:

Կատալոնացիները կարող են թույլ տալ իրենց այդպիսի գնում, սակայն դեռևս վստահ չեն, որ նման ծախսը նպատակահարմար է, հայտնում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով:

Եթե տրանսֆերն իրականություն դառնա, Կոուտինյոն կդանա ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» պատմության մեջ:

«Բարսելոնան» դեռևս ամռանն էր մտադիր գնել Կոուտինյոյին, ինքը բրազիլացին ևս խնդրում էր «Լիվերպուլին» թույլ տալ տրանսֆերը, նույնիսկ բոյկոտով էր սպառնում, սակայն ապարդյուն:

2017/18 խաղաշրջանի 16 խաղում Ֆիլիպեն 9 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցման:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---