Մեղրիի ազատ տնտեսական գոտին բացվել է15 դեկտեմբերի 2017 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնապես բացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է՝ ազատ տնտեսական գոտու գաղափարն արդարացնելու է իրեն։ «Ես չգիտեմ նման փորձ եղել է, թե չէ, բայց որ կարդարացվի՝ հաստատ, որովհետև ամեն ինչ տրամաբանական է», - Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։ Կարեն Կարապետյանը կատարված աշխատանքը գնահատել է լավ։ «Այն, ինչ որ սպասում էինք, ստացել ենք, գնահատում եմ լավ, բայց շատ-շատ փոքր բաժինն է, սկիզբն է, հիմա պետք է ամեն օր աշխատենք», - նշել է Կարապետյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյունքները երբ են լինելու՝ վարչապետը պատասխանել է.«Արդյունքներն ամեն օր են լինելու»։ Մեղրիի Ազատ տնտեսական գոտին փուլերով է կառուցվում: Առաջին փուլում կառուցապատել է Մեղրիի մաքսակետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը գոտում արտադրված ապրանքները կդարձնի ավելի մրցունակ այլ շուկաներ (մասնավորապես իրանական շուկա) մուտք գործելու համար։ Այն հարթակ կդառնա Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ կապերի ամրապնդման համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |