ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթներ կարող են իրականացվել15 դեկտեմբերի 2017 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2018-ին կարող է օդային հաղորդակցություն ստեղծել Չինաստանի հետ: «Նովոստի Արմենիա»-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը և Չինաստանը այժմ բանակցում են ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ, որը պահանջում է հետևողական աշխատանք և շահույթի ապահովման նախադրյալներ: «Ես անձամբ հույս ունեմ, որ այս հարցը կկարգավորվի 2018 թվականին», -ասել է Հարությունյանը: Նա նկատել է նաև, որ հայ-չինական հարաբերությունները բազմակողմանի զարգացման ներուժ ունեն, մասնավորապես հեռանակրային է համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, ինչի ուղղությամբ արդեն իրականացվել են մի շարք քայլեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |