Շարմազանովը՝ Լատվիայում. Պետք է գիտակցել, որ առանց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի լուծվի

Շարմազանովը՝ Լատվիայում. Պետք է գիտակցել, որ առանց ԼՂ  ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի լուծվի

PanARMENIAN.Net - Բոլորը պետք է գիտակցեն, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ հանդիպմանը:

Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը:

«Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ԼՂ հիմնահարցի առնչությամբ երբեմն անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամությունից: Ակնկալում ենք, որ կարվեն ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը չհակասող հայտարարություններ: Բոլորը պետք է գիտակցեն, որ առանցԱրցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը չի կարող լուծվել»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա, և իրենց կարծիքը պետք է համահունչ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբիկարծիքին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ջանքերով Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար:

«Մենք դրական ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բարեկամության խմբի հայտարարությունը և ակնկալում ենք, որ խումբը Լատվիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ գործընթաց կսկսի»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել խորացման հարցում կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամական խմբերի միջև փոխայցերի ակտիվացումն ու շփումները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---