Վանում ցրել են քրդերի ցույցը27 փետրվարի 2008 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հարյուրավոր քրդեր են երեքշաբթի դուրս եկել Թուրքիայի արեւելքում գտնվող Վան քաղաքի փողոցներ` բողոքելով իրաքյան Քրդստանում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ: Ցույցը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա: Կազմակերպիչների խոսքերով, ցույցի հինգ մասնակիցներ վնասվածքներ են ստացել, մի քանի հոգի ձերբակալվել է, հաղորդում է Եվրոնյուսը: Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ Հյուսիսային Իրաքում մարտեր են ընթանում թուրքական բանակի եւ Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների միջեւ: Թուրքերը ռազմական տեխնիկայի եւ ավիացիայի օգնությամբ առաջ են շարժվում ձյունածածկ լեռներում: Նպատակը քուրդ գրոհայինների հենակետերը ոչնչացնելն է: Վերջերս նրանք հաճախակի են դարձրել հարձակումներն ու ահաբեկչական գործողությունները Թուրքիայի տարածքում: «Ահաբեկչական կազմակերպությունը հիմնավորվել է Իրաքի հյուսիսում: Այն ապակայունացնում է Իրաքն ու սպառնում է Թուրքիային: Մեր ներդրումը ահաբեկչության դեմ պայքարում թույլ կտա բարելավել մեր հարաբերություններն Իրաքի հետ»,-հայտարարել է թուրքական խորհրդարանի անդամների առջեւ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` կրկին խոստանալով զորքերը դուրս բերել գործողության ավարտից հետո: Թուրքական հրամանատարության տվյալներով, ռազմական գործողությունների արդյունքում սպանվել են շուրջ 150 գրոհայիններ, ինչպես նաեւ 19 թուրք զինվորներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |