Facebook-ն ընկերների նորությունները չտեսնելու նոր գործառույթ ունի16 դեկտեմբերի 2017 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը մեծ թարմացված հավելված է թողարկել, որտեղ կարելի է խմբագրել լրահոսը: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: Սոցցանցում այժմ կարելի է հեռացնել օգտատիրոջը, խմբին կամ հրապարակային էջը լրահոսից, սակայն չհեռացնել ընկերների ցանկից: Այդ նպատակով ընկերությունը մշակել է Snooze գործառույթը, հայտնում է telegraf.com.ua-ն: Նոր գործառույթի շնորհիվ կարելի է հեռացնել օգտատերի կամ ընկերակցության ամբողջ բովանդակությունը՝ պահպանելով ընկերների ցանկում: Դա կարելի է անել նույնիսկ սահմանափակ ժամկետով, ոչ թե ընդմիշտ: Առավելագույն ժամկետը՝ 30 օր է: Ըստ ընկերության ներկայացուցիչների, մշակողները մտադիր են թույլ տալ օգտատերերին վերահսկել լրահոսն ու կանխել անցանկալի գրառումների հայտնվելը: Թարմացումը հասանելի է ОС Android-ի և iOS-ի համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |