Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը շահագրգիռ է Մեքսիկայի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիակայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը ողջունել է նորանշանակ դեսպանին եւ ընդգծել Մեքսիկայի հետ փոխգործակցությունը զարգացնելու հայկական կողմի անկեղծ շահագրգռությունը:



Անդրադառնալով հայ-մեքսիկական հարաբերություների ներկա վիճակին եւ դրանց զարգացման հեռանկարին, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, կողմերը կարեւորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործարար համայնքների միջեւ տեղեկատվության փոխանակումը, որը թույլ կտա որոշակիացնել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները: Նախագահի խոսքով, համակարգված աշխատանքի դեպքում հնարավոր է կարճ ժամկետում լուրջ արդյունքների հասնել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---