Զեկույց. Ինչու չի կարելի սմարթֆոնը թողնել քնած մարդու կողքին18 դեկտեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի առողջապահության դեպարտամենտը զեկույց է հրապարակել առողջության համար այն վտանգի մասին, որն առաջացնում է քնած մարդու կողքին գտնվող սմարթֆոնը: Ըստ հեղինակների, գնալով ավելի շատ պաացույցներ են հայտնվում, որ գաջեթների էլեկտրամագնիսական ճառագայթումը ավելացնում է քաղցկեղի և անպտղության ռիսկը, թեև, ըստ զեկույցի, հստակ կապ սմարթֆոնի և տարբեր հիվանդությունների միջև չի հայտնաբերվել: Սակայն, եղած տվյալները բավարար են զգուշացնելու համար օգտատերերին, հատկապես երեխաներին, գաջեթների պոտենցիալ ռիսկի մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոնը, եթե այն այդ պահին չի օգտագործվում, պահել մարդու մարմնից 1 կամ մի քանի մետր հեռավորության վրա, գրում է Lemta.ru-ն: Զեկույցում ասվում է նաև, որ գաջեթի օգտագործումը կարող է խախտել դեռահասների քունը, վնասել նրանց հոգեկան առողջությանը և շեղել ուշադրությունը: Սակայն, վտանգավոր կարող է լինել նաև դրանց արձակած ռադիոհաճախականության ճառագայթումը: Այն կարող է ազդել տղամարդու սերմնահեղուկի որակի վրա, եթե գաջեթը պահվում է գրպանում, ասվում է փաստաթղթում: Մասնագետները խորհուրդ են տալիս չթողնել սմարթֆոնը բարձի տակ կամ մահճակալի կողքի սեղանիկին: 2015-ին ԱՄՆ հոգեբանները եկան եզրակացության, որ բջջային հավելվածները, որոնք կիրառվում են լաց լինող երեխաներին հանգստացնելու համար, կարող են խանգարել էմոցիոնալ ոլորտի զարգացմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |