ԶԼՄ. Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»18 դեկտեմբերի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր»: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը: Պարբերականի փոխանցմամբ, «Ինտերն» անում է ամեն ինչ՝ Մխիթարյանի տեղափոխության համար: Ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 28-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Դեռևս հստակ չէ` արդյոք Մխիթարյանն «Ինտեր» կտեղափոխվի վարձակալության, թե մշտական հիմունքներով: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել: «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել պորտուգալական «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին: «Ինտերն» առաջարկում էր իր ֆուտբոլիստին փոխանակել Խուան Մատայի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |