Ամանորյա առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. Ներցանցային րոպեները կարելի է վերածել մեգաբայթերի

Ամանորյա առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. Ներցանցային րոպեները կարելի է վերածել մեգաբայթերի

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ Viva կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ Viva 1500 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր՝ 1 րոպեն հավասար է 1 ՄԲ-ի:

Ներցանցային րոպեները մեգաբայթերի վերածելու այս նորարարական մոտեցումը հավելյալ ճկունության հնարավորություն է ընձեռնում Viva սակագնային պլանների բաժանորդներին: Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:

Կանխավճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-երը կարող են օգտագործել մինչև Viva սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը: Հետվճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-երը կարող են օգտագործել մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկն ամանորյա նվեր է Viva սակագնային պլանի մեր բաժանորդներին: Փոխանակելով չօգտագործված ներցանցային րոպեները մեգաբայթերի հետ՝ մեր բաժանորդները կարող են ստանալ ավելի մեծ ծավալով ինտերնետ և տոնական օրերին ավելի շատ շփվել իրենց ընկերների և մտերիմների հետ: Իսկ գալիք տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կլինեն ավելի շատ անակնկալներ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 13-ը: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---