Բազմաժանր հեռուստաալիքներ ու գերարագ ինտերնետ. «Ռոստելեկոմի» անակնկալը՝ Ամանորին ընդառաջ18 դեկտեմբերի 2017 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ն իր բոլոր բաժանորդների անհոգ և տոնական առօրյան ապահովելու նպատակով մատուցում է անակնկալներ՝ հնարավորություն ընձեռելով դիտելու սիրված ամանորյա ֆիլմերն ու բազմաժանր հեռուստաալիքները, օգտվելու գերարագ ինտերնետ հասանելիությունից առանց տարիֆային սահմանափակումների։ Ամանորյա ակցիայի շնորհիվ ընկերության բոլոր գործող և նոր բաժանորդները, անկախ իրենց սակագնային պլանից, դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ն ներառյալ կստանան. - ինտերնետի՝ մինչև 100 Մբ/վ արագություն, - ավելի քան 165 հեռուստաալիքի տոնական ծրագրերն ու հաղորդումները դիտելու հնարավորություն՝ Սմարթ հեռուստատեսության ծառայության միջոցով, - բազմաթիվ ամանորյա ֆիլմեր և մուտֆիլմեր՝ ընդամենը սիմվոլիկ 1 դրամ սակագնով։ «Տոներին ընդառաջ մարդիկ միշտ սպասում են հրաշքների և մենք այդ զգացողությունը ցանկանում ենք փոխանցել մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ նվիրելով մեկ ամիս շարունակ ամանորյա ֆիլմեր, ինչպես նաև սիրելի բազմաժանր հեռուստաալիքների հաղորդումները դիտելու, գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ օգտվելու հնարավորություն»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «Ռոստելեկոմ»-ի ամանորյա անակնկալը հաճելի ժամանց և տոնական տրամադրություն կպարգևի ինչպես նախատոնական շրջանում, այնպես էլ տոներից հետո՝ մինչև 2018-ի հունվարի 15-ը ներառյալ։ Ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկատվությունն ընկերության կայքում է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |