19 դեկտեմբերի 2017 - 10:27 AMT
Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 19-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից`նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: