Facebook-ը կպայքարի սփամի և լայքեր խնդրելու դեմ

Facebook-ը կպայքարի սփամի և լայքեր խնդրելու դեմ

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի թիմը հայտարարել է, որ պայքար է սկսում սփամի, լայքեր, մեկնաբանություններ և այլ գործողություններ մուրալու դեմ, որոնք ցույց են տալիս օգտատիրոջ «ներգրավվածությունը»:

Խոսքը հետևյալ հրապարակումների մասին է. «հավանություն տուր (լայքիր), եթե... », մեկնաբանիր, եթե... », «կիսվիր, եթե... », որոնք մեծ տարածում են ստանում հենց «մուրալու» այդ քաղաքականության շնորհիվ, գրում է Ferra.ru-ն:

Ինչպես խոստանում են հեղինակները, այսուհետ նման բովանդակության հրապարակումները ստորադաս տեղ կզբաղեցնեն Facebook-ի լրահոսում: Խոսքը ինչպես շարքային օգտատերերի, այնպես էլ ընկերակցությունների հաղորդագրությունների միասն է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook սոցցանցի ալգորիթմերն այսուհետ կկարողանան տարբերակել ու հեռացնել ծայրահեղական գրառումները դրանց հրապարակումից հետո 1 ժամվա ընթացքում: Այդ մասին ավում է Facebook-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---