ՀՀ կժամանի ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը

ՀՀ կժամանի ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը:

Խումբը Երևան է ժամանում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխությունների կապակցությամբ:

Փորձագետների հետ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկում կանցկացվի, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---