Աջ ղեկով մեքենան վաճառելու համար ոստիկանության թույլտվություն կպահանջվի

Աջ ղեկով մեքենան վաճառելու համար ոստիկանության թույլտվություն կպահանջվի

PanARMENIAN.Net - Աջ ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծումն ու շահագործումն արգելելու մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում աջ ղեկով մեքենաների առուվաճառք հնարավոր կլինի իրականացնել միայն ոստիկանության համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը:

Նա հավելեց նաև, որ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, և դրա դրույթները կարող են փոփոխվել:

Աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնություն է ստեղծվել: Այն դեկտեմբերի 22-ին դեպի նախարարության շենք ավտոերթ է կազմակերպվելու և պահանջելու է վերացնել նախագծով առաջարկվող աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման արգելքը, ինչի արդյունքում մեքենաների սեփականատերերը կզրկվեն դրանց առքուվաճառքի հնարավորությունից, եթե չունենան ոստիկանության համապատասախան թույլտվությունը:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում էր տարածել, համաձայն որի նախագիծը առաջարկում է թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: «Սրանից բխում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները»,-ասված էր հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---