€ 15 մլն-ի վարկային պայմանագիր՝ ԿԲ և KfW զարգացման բանկի միջև

€ 15 մլն-ի վարկային պայմանագիր՝ ԿԲ և  KfW զարգացման բանկի միջև

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է € 15 մլն արժողությամբ «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիրը: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական նախագծերի վարկավորմանը` նոր հնարավորություններ ընձեռելով ձեռնարկություններին վերազինվել ավելի էներգաարդյունավետ ու ժամանակակից սարքավորումներով:

Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:

Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---