20 դեկտեմբերի 2017 - 11:22 AMT
Microsoft-ը ծալվող էկրանով սմարթֆոն է ստեղծում

Microsoft ընկերությունն աշխատում է նոթատետրի տեսք ունեցող ծալվող էկրանով բջջային հեռախոս ստեղծելու ուղղությամբ: Այս մասին գրում է The Verge կայքը:

Լուրեր են շրջանառվում, որ այն կարող է լինել ընկերության Surface Phone կոչվող սմարթֆոնը, որի թողարկման մասին արդեն տևական ժամանակ լուրեր են շրջանառվում:

Բջջային սարքը գրքի պես մեջտեղից ծալվում է: Դրա միջոցով հնարավոր է գիրք կարդալ, ստուգել էլեկտրոնային փոստը:

2017-ին սկզբին լուրեր են շրջանառվել, որ ընկերությունը պատրաստվում է թողարկել ծալվող էկրանով հեռախոս: Ընկերությունը տեխնոլոգիական այս նորույթով փորձում է վերականգնել իր դիրքերը սմարթֆոնների համաշխարհային շուկայում: