Աշոտյան. Վտանգավոր կլինի, եթե Ալիևին թույլ տան ԼՂ խնդիրը որպես կրոնական ներկայացնել

Աշոտյան. Վտանգավոր կլինի, եթե Ալիևին թույլ տան ԼՂ խնդիրը որպես կրոնական ներկայացնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն: Այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում։

«Պատկերացրեք, թե որքան վտանգավոր կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով ահաբեկչական Իսլամական պետության վերելքը: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլիներ, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիևին և թույլ տա այս հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն», - նկատել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Աշոտյանն ընդգծել է, որ Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, որոնք պետք է վայելեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները, մասնավորապես, մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մեջ ներգրավման անհրաժեշտությունը։

«Այս ստատուս քվոն Արցախի ժողովրդին թույլ չի տալիս մասնակցել, օրինակ ԵՄ ֆինանսավորած ծրագրերին: Արցախի երիտասարդությունը իրավունք չունի օգտվել «Էրասմուս+» ծրագրից», - ընդգծել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանն ունեցած ելույթում ասել էր, որ Արևելյան գործընկերության տարածքում հակամարտությունները տարբեր են՝ Արցախիհարցը նման չէ ոչ մեկին: Նա հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---