Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարին

Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարին

PanARMENIAN.Net - Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ:

Զրուցակիցները քննարկել են 2018-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերին, քննարկվել է միջխորհրդարանական կապերին, ապակենտրոնացված համագործակցությանը, առևտրատնտեսկան կապերի ընդլայնմանը, գիտակրթական փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։

ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---