Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականի առինջ 11 ամսում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,3%-ով: Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 14,4%-ով ավելացել է նաև առևտրի շրջանառությունը՝ կազմելով 2,272 տրիլիոն դրամ:

2017-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,3%-ով` կազմելով 1,491 տրիլիոն դրամ: Նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 2,6%-ով աճել է միջին ամսական աշխատավարձը՝ կազմելով189.631 դրամ:

Հայաստանի արտահանման ծավալները 2017-ի առաջին 11 ամսում գերազանցել են $2 մլրդ-ը՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23,5%-ով: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ արտահանման 30%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 26,8%-ը միայն ՌԴ-ին: Արտահանման 24,1%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին: Հայաստանից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---