Թանկյանը` Rolling Stone-ին. Ցեղասպանությունը հերքողի խոսքը լսելը սարսափելի էր21 դեկտեմբերի 2017 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան System of A Down (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Rolling Stone ամսագրին տված հարցազրուցում ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի համար երաժշտություն գրելիս ամենաբարդը ցեղասպանությունը ժխտողի խոսքը լսելն էր: «Բնաջնջման մտադրություն»-ը Հայոց ցեղասպանության ժխտման մասին անհավանական վավերագրական ֆիլմ է: Այն շատ հոգեհարազատ էր ընտանիքիս: Տատս ու պապս ցեղասպանությունը վերապրածներ են, և ես իմ ամբողջ կարիերայի ընթացքում խոսել եմ ցեղասպանության և ներկայի միջև կապի մասին: Ֆիլմի համար երաժշտություն գրելը բարդ էր: Ես այդ գործի մեջ շատ զգացմունքներ եմ դրել, և Ջոն (Ջո Բեռլինգեր՝ «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի ռեժիսոր-խմբ.) շատ երջանիկ էր, որ կարողացել եմ երաժշտության միջոցով փոխանցել այն ամենը, ինչ կատարվում էր ֆիլմում: Ջոն վավերագրական ֆիլմի վարպետ է ու միշտ ներառում է իրարամերժ կարծիքներ: Նա ֆիլմում ներառել է ցեղասպանությունը ժխտողի խոսքն, ու դա սարսափելի էր»,- նշել է Թանկյանը: Ռոք երաժիշտը խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող մեկ այլ՝ «Խոստումը» ֆիլմի մասին: Ըստ նրա՝ ֆիլմի ամենաազդեցիկ պահն այն է, երբ հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլի մարմնավորած հերոսը մտնում է հյուրանոց և հայտարարում, որ «նրանք սպանում են տղամարդկանց, կանանց ու երեխաներին աքսորում անապատ»: «Այս պահը ընդամենը 15 վայրկյան է տևում ֆիլմում, բայց այն շատ հզոր է»,- ասել է Թանկյանը: Նա պատմել է նաև, թե ինչպես է մտերմացել և աշխատել «Խոստումը»-ի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելի հետ, ով ինքնասպանություն էր գործել 2017-ի ամռանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |