Ղրիմի բնակիչները որդուն Բիթքոին են անվանել

Ղրիմի բնակիչները որդուն Բիթքոին են անվանել

PanARMENIAN.Net - Ղրիմում ամուսնական զույգը նորածին որդուն Բիթքոին է անվանել՝ մեծ տարածում ստացած կրիպտոարժույթի պատվին: Բիթքոին Օելգովիչը ծնվել է 3 կգ քաշով և լիովին առողջ է:

Նորածնի հայրը Սիմֆերոպոլի 21-ամյա բնակիչ Օելգը հայտարարել է, որ անվան ընտրությունը պատահական չի եղել: Այդպիսով նա իր երախտագիտությունն է հայտնել բիթքոինին, որին պարտական է իր ֆինանսական հաջողություններով և ամուր ընտանեկան դիրքով, գրում է Finmedia.net-ը:

Օլեգն արդեն ընտրել է իր մյուս ապագա երեխաների անունները: Եթե նա դուստր ունենա, կանվանի նրան Դաշա՝ մեկ այլ կրիտոարժույթի՝ Dash-ի պատվին: Իսկ եթե ընտանիքում ևս մեկ տղա ծնվի, ապա նրան կանվանակոչեն բիթքոինը ստեղծող Սատոշիի պատվին:

2014-ին ՌԴ-ում ծնված տղային անցվանել են Լյուցիֆեր, իսկ նրա կրտսեր եղբորը՝ Վոլդեմար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---