Խավի. Մեսսիին հնարավոր չէ չեզոքացնել

Խավի. Մեսսիին հնարավոր չէ չեզոքացնել

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավի Էրնանդեսը, որն այժմ խաղում է քաթարական «Ալ Սադ» ակումբում, իր կարծիքն է հայտնել այն մասին, թե կարելի է արդյոք չեզոքացնել Մեսսիին՝ բացասական պատասխան տալով:

«Մեսսիին անհնար է չեզոքացնել: Մենք միշտ աշխատում էինք տարածություն և ժամանակ տալ նրան, որպեսզի նա կարողանար իրեն դրսևորել: Փորձել ենք այնպես անել, որ նա որոշիչ դերակատարություն ունենա խաղադաշտում: Ավելին՝ ակնհայտ է, որ Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ»,-ասել է Խավին, հայտնում է championat.com-ը Catalunya Ràdio-ի վրա հղումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---