Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել

Խոշոր և միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել

PanARMENIAN.Net - Խոշոր և միջին բիզնեսը 2017-ի 11 ամսում ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել: Այդ մասին ասվում է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ապահոված հարկային եկամուտը մոտ 39.9 միլիարդ դրամով կամ 9%-ով գերազանցում է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2016-ի 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4 միլիարդ դրամով, իսկ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ նվազել 4.7 միլիարդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017-ի հարկային եկամուտների աճը, կազմում է 61 միլիարդ դրամ կամ մոտ 13.8%: 2016-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 միլիարդ դրամով կամ 7.3 տոկոսով:

2017-ի հունվար-նոյեմբերին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները «ապառք» վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.8 միլիարդ դրամով կամ 36․3 տոկոսով:

2017-ի հունվար-նոյեմբերին ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 20%-ով, իսկ ոչ ռիսկայիններինը՝ 7 %-ով:

Տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից 2017-ի 11 ամսում դուրս գրված հարկային հաշիվների քանակը 2016-ի հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 10․5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթները՝ 11%-սով:

Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017-ի հունվար-նոյեմբերին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 միլիարդ դրամ հարկ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---