
Գործադիրը դեկտեմբերի 21-ի նիստում որոշել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում ավելացնել բնակարանների թիվը 265-ով: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նիստի ընթացքում առաջարկել է փոփոխություններ կատարել ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգում։
«Առ այսօր իրականացվել է 735 բնակարանների ծրագիր, հիմա մենք ավելացնում ենք ևս 265-ը»,- նիստի ընթացքում ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը: