ՀՀ ու Ճապոնիան կգործակցեն՝ պահպանելու հնագիտական արժեքները

ՀՀ ու Ճապոնիան կգործակցեն՝ պահպանելու հնագիտական արժեքները

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ և Ճապոնիայի միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի ծրագիրը: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գիտահետազոտական կենտրոնի կարևորագույն գործառույթներից են Հայաստանի վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են հարյուր հազարավոր հնագիտական արժեքներ:

Նկատի ունենալով կուտակված հսկայական հնագիտական արժեքների վերականգնման հրատապությունը, ինպես նաև ճարտարապետական կոթողների լավագույն մեթոդներով վերականգնումն ապահովելու անհրաժեշտությունը՝ Մշակույթի նախարարությունն առաջարկել է Ճապոնական դրամաշնորհի սահմաններում նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիան:

 Ուշագրավ
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։