Վահրամ Բաղդասարյան. Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին է հավակնում

Վահրամ Բաղդասարյան. Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին է հավակնում

PanARMENIAN.Net - Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին է հավակնում: Այս մասին Aysor-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ Բաղդասարյանի՝ ՀՀԿ խորհուրդը, գործադիր մարմինն այդ հարցին չեն անդրադարձել: «Մենք նման հարցեր չենք քննարկում։ Դուք հետևեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք։ Ես հասկանում եմ, որ մամուլը հետաքրքրասիրաբար պետք է խոսի նախագահի ապագայի մասին, որովհետև դա ընթեռնելի թեմա է, բայց հորդորում եմ սպասել: Քննարկումն էլ այդ մասին բաց է լինելու, հանրությունը տեղյակ կլինի»,- ասել է Բաղդասարյանը:

Ճշգրտող հարցին, թե ՀՀԿ-ում բացի Սերժ Սարգսյանից ո՞վ է, որ տիրապետում է այն բոլոր հատկանիշներին, որոնք պետք է ունենա հաջորդ վարչապետը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, որ կուսակցությունը ընտրություն ունի:

«Մենք ընտրություններ բավականին ունենք: Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018-ին կանդրադառնանք այդ թեմային»,- եզրափակել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---