ՀՀ ԱԳՆ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն համամիտ են՝ անհարկի քաղաքականացումը գործակցության շահերից չի բխում

ՀՀ ԱԳՆ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն համամիտ են՝ անհարկի քաղաքականացումը գործակցության շահերից չի բխում

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի հմուտ կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ Կազմակերպության հիմնական նպատակների իրականացման գործում: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հանդիպմանը:

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար Օդրի Օզուլեն իր հերթին կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։

Հայաստանի արտգործնախարարի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի զրույցի ընթացքում նշվել է, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից։

Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, Կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակների՝ մասնավորապես գիտության, կրթության և մշակույթի բանագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում Օդրի Ազուլեն բարձր գանահտեց երևանյան գագաթաժողովի կարգախոսի և քննարկման հիմնական թեմաների ընտրությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի սկզբին հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Ցանկում է ընդգրկվել նաև «ադրբեջանական»տոլման: Իսկ քամանչան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որպես Իրանի և Ադրբեջանի մշակույթի նմուշ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---