22 դեկտեմբերի 2017 - 11:10 AMT
«Զվարթնոց» օդանավակայանում մի շարք չվերթներ են հետաձգվել

Երևանում դեկտեմբերի 20-ից խիտ մառախուղ է, որը դժվարացնում է երթևեկությունն ու օդանավակայանի աշխատանքը։ «Զվարթնոց» օդանավակայան և օդանավակայանից մի շարք չվերթներ կասեցվել կամ հետաձգվել են։

Դուբայից, Մոսկվայից, Կիևից, Թբիլիսիից, Դոհայից, ԵԿատերինբուրգից մի շարք չվերթներ կիրականացվեն ուշացմամբ։

Ուշացմամբ են իրականացվել կամ իրականացվում Դուբայ, Մոսկվա, Կիև, Վորոնեժ ու Թբիլիսի չվերթները։

Դեպի Վիենա ու Վարշավա չվերթները կասեցվել են 2 ուղղությամբ։