AP. Ռուսաստանցի հաքերները գրոհել են հայ լրագրողուհուն ElectricYerevan-ի ժամանակ22 դեկտեմբերի 2017 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Fancy Bear խմբավորման հաքերները, որոնց գործունեությունը կապում են ՌԴ իշխանությունների օգտին աշխատելու հետ, գրոհել են հայ լրագրողուհուն 2015-ինElectricYerevan-ի ժամանակ, երբ Երևանում անընդմեջ ցույցեր էին ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Անցկացված հետաքննության մասին հայտնում է Associated Press-ը: Ըստ տվյալների վերլուծության, որը տրամադրել է կիբերանվտանգության Secureworks ընկերությունը, և ավելի քան 40 լրագրողի հետ հարցազրույցների համաձայն, որպես Fancy Bear հայտնի կիբերլրտեսության խումբը փորձել է ներթափանցել առնվազն 200 լրագրողի Gmail փոստարկղեր 2014-ի կեսից մինչև վերջերս: Գրոհի են ենթարկվել այն լրագրողները, որոնք բազմիցս են «Կրեմլի դժգոհությունը» հարուցել: Հայ լրագրողուհի Մարիա Թիթիզյանը, որը հաքերային հարձակման թիրախներից մեկն է եղել, ուշադրություն է դարձել գրոհի ամսաթվին՝ 2015-ի հունիսի 26: «Դա ElectricYerevan-ի ժամանակ էր», - ասել է նա: Բողոքները Երևանում Մոսկվայի կողմից դիտարկվում էին որպես սպառնալիք ռուսական ազդեցությանը: Ըստ Թիթիզյանի, նրա բացահայտ քննադատությունը Կրեմլի «գաղութատիրական վերաբերմունքի» հասցեին կարող էր նրան հարձակման թիրախ դարձնել: «Կան լրագրողներ, որոնք մտահոգում են ՌԴ իշխանություններին»,-ասել է ռուսաստանցի մեկնաբան Նատալյա Գևորգյանը՝ վերլուծելով տվյալները: Գևորգյանը, որը ռուսական հետախուզության մասին գրքի հեղինակ է, ասել է, որ հաքերների գրոհն ուղղված էր մասնավոր նամակների հավաքագրմանը, որոնք «նրանք հետագայում կկարողանան օգտագործել որպես լծակ»: 2015-ին «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: «Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեց՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով: Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |