«Երևանի օրերը Մոսկվայում». Բացվել է «Երևանյան էսքիզներ» ֆոտոցուցահանդեսը

«Երևանի օրերը Մոսկվայում». Բացվել է «Երևանյան էսքիզներ» ֆոտոցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ մայրաքաղաքի Ս.Տ. Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցում բացվել է «Երևանյան էսքիզներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուից ներկայացված 90 լուսանկարում պատկերված են Երևանի հին ու նոր փողոցները, թաղամասերը, հասարակական շենքերը, հուշարձանները, համաքաղաքային և տոնական միջոցառումները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Իր երախտագիտությունը հայտնելով թանգարանում բացված ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման համար` թանգարան-արվեստանոցի տնօրեն Սվետլանա Բոբրովան Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանին հանձնել է Կոնյոնկովի թանգարան-արվեստանոցի հուշամեդալներ:

«Երևանյան էսքիզներ» խորագրով ֆոտոցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 28-ը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել գալա-համերգ, որի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին ողջունել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ-բենդը: Մոսկվայի միջազգային երաժշտության տանը կայացած համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաև հայկական ջազի մոտիվներով: Ջազային տարբեր խմբերի ղեկավարներից կազմված բենդում իրենց կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո), կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանը, դուդուկահար Նորայր Քարտաշյանը և հարվածային գործիքներով` Արման Ջալալյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---