Philips Lighting-ը ՀՀ-ում կարող է արտադրություն հիմնել22 դեկտեմբերի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետիի գլխավորած պատվիրականության հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Philips Lighting-ը ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերի արտադրության ոլորտում առաջատար ընկերություններից է: Կարեն Կարապետյանը կարևորել է Philips Lighting-ի հետ գործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել համատեղ: Էրիկ Բենեդետին նշել է, որ նորարության ոլորտում առաջատարների թվում գտնվող Philips Lighting- ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր: Կարապետյանն առաջարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և դրա հիման վրա մշակել հետագա գործողությունների ծրագիր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |