ՀՀ-ն մտահոգված է ԼՂ մասին Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի միակողմանի հայտարարություններով

ՀՀ-ն մտահոգված է ԼՂ մասին Պարագվայի Կոնգրեսի պատգամավորների պալատի  միակողմանի հայտարարություններով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին նամակով դիմել է Պարագվայի Հանրապետության Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Պեդրո Լորենսո Ալիանա Ռոդրիգեսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Կոնգրեսի Պատգամավորների պալատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող միակողմանի, հակահայկական հայտարարությունների առնչությամբ:

Հայտարարություններում խեղաթյուրվում է իրականությունը և ներկայացվում բացառապես Ադրբեջանի կեղծ մոտեցումը խնդրի շուրջ, մասնավորապես, 1992 թվականի Խոջալուի դեպքերի վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահը նշել է. «Սա կողմնակալ և հակահայկական հայտարարություն է, որը վնաս է հասցնում խաղաղ կարգավորման գործընթացին: Խոջալուի դեպքերի հետ հայկական զորամիավորումները որևէ առնչություն չունեն և չէին էլ կարող ունենալ: Այդ մասին 1992 թվականիապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրուցներից մեկում լավագույնս արտահայտվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը՝ նշելով, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմությունն է կազմակերպել իրեն տապալելու համար, և հայերը ոչ մի առնչություն չունեն»:

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ այսուհետ կարվի հնարավորը՝ Պարագվայի օրենսդիրներին Հայաստանի ևԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը տեղհասցնելու և այդպիսով կեղծ բանաձևերի ընդունումից խուսափելու համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---