Երևանը «միջոցառումային զբոսաշրջություն» է առաջարկում ռուսական շուկային22 դեկտեմբերի 2017 - 17:40 AMT PanARMENIAN.Net - «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Երևանի և Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Կլոր սեղանը նախագահել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Մոսկվայի արդյունաբերական պալատի զբոսաշրջության և հյուրանոցային տնտեսության գործունեության նախագահ Սերգեյ Աբրահամովը։ Զեկույցներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Մոսկվայի սպորտի և զբոսաշրջության դեպարտամենտի հյուրանոցային տնտեսության վարչության ղեկավար Ալեքսեյ Տիխնենկոն, ինչպես նաև զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ «Քաղաքային տուրիզմի զարգացման ժամանակակից միտումներից ելնելով՝ մենք Երևանում զարգացրել ենք միջոցառումային զբոսաշրջությունը, ռուսական շուկային առաջարկում ենք Երևանի վերաբերյալ փաթեթները կազմելիս հաշվի առնել սեզոնային և փառատոնային առանձնահատկությունները։ Երևանը շատ հետաքրքիր է ռուս զբոսաշրջիկի համար հատկապես մարտի 8-ին, մայիսյան տոներին»,-նշել է Մարիա Բարաղամյանը և օգտվելով առիթից՝ բոլորին հրավիրել 2018-ին այցելել Երևան՝ մասնակցելու քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին: Ներկայացնելով Երևանի զբոսաշրջային ներուժը՝ Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ընդգծել է Երևանի մատչելի և կարճատև արձակուրդների համար հրաշալի ուղղություն լինելու փաստը և մասնավորապես նշել. «Քաղաքը արագորեն զարգանում է՝ ձգտելով համապատասխանել աշխարհի լավագույն զբոսաշրջային դեստինացիաներին: Մենք կարևորում ենք ռուսական շուկան և աշխատում ենք էլ ավելի խթանել զբոսաշրջիկների հոսքի ավելացումը», հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Կոնֆերանսի ավարտին երկու կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր եզրերը։ Հանդիպմանը ներկա են գտնվել հայկական «Արմենիա Թրավել+Մ», «Իվենթս Սոլյուշնս և Ինսենտիտիվս-ԴՄՍ Արմենիա», «Տուր Դելիս», «Գո2Արմենիա», «Արմանե», «Օդակ գրուպ», «Երևան Թրավել» ընկերությունները, ինչպես նաև ռուսական զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները: Ընթերցեք նաև. «Երևանի օրերը Մոսկվայում». Բացվել է «Երևանյան էսքիզներ» ֆոտոցուցահանդեսը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |