Բելառուսն օրինականացրել է բիթքոինը22 դեկտեմբերի 2017 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրինականացրել է կրիպտորաժույթները՝ ստորագրելով «Թվային տնտեսության զարգացման մասին» հռչակագիրը: Փաստաթղթով պաշտոնապես թույլատրվում են կրիպտորաժույթի բոլոր տեսակները, մայնինգն ու գործողությունները, հայտնում է Lenta.ru-ն: «Փաստորեն Բելառուսն աշխարհում առաջին պետությունը կդառնա, որը լայն հնարավորություններ կստեղծի բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման համար: Մենք բոլոր շանսերն ունենք իրավասության տարածաշրջանային կենտրոն դառնալու այդ ոլորտում»,-հայտարարել է Լուկաշենկոն: Մինչև 2023թ. տոկենների մայնինգը, ստեղծումը, ձեռքբերումն ու օտարումը չի հարկվի: Հռչակագրի հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն հրապարակումից 3 ամիս անց: Միմչդեռ աշխարհում ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքը մեկ օրում նվազել է 16 տոկոսով: Դեկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով 10:30-ի տվյալներով բիթքոինի փոխարժեքը 14.304 դոլար էր: Դեկտեմբերի 17-ին բիթքոինի փոխարժեքը 20.000 դոլար էր: Համաշխարհային բոլոր կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիան հասել է 500 մլրդ դոլարի: Ըստ Coinmarketcap.co-ի, դա տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 13-ի գիշերը: Հաշվի է առնվել ավելի քան 1300 կրիպտոարժույթի արժեք, որոնց համախառն արժեքը կազմել է 506 մլրդ դոլար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |