Բիթքոինի փոխարժեքը $12000-ից ցածր է իջել

Բիթքոինի փոխարժեքը $12000-ից ցածր է իջել

PanARMENIAN.Net - Աշխարհում ամենամեծ տարածումը ստացած կրիպտոարժույթի՝ բիթքոինի, փոխարժեքը մեկ օրում նվազել է Մինչև $11700: Այդ են վկայում CoinMarketCup պորտալի տվյալները:

Դեկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով 18:30-ի տվյալներով բիթքոինի փոխարժեքը 14.304 դոլար էր: Կրիպտոարժույթն, այսպիսով, կորցրել է արժեքի 16,8%-ը 8 ժամում։

Մինչդեռ, դեկտեմբերի 17-ին բիթքոինի փոխարժեքը 20.000 դոլար էր: Այսպիսով, ռեկորդային ցուցանիշի համեմատ բիթքոինի փոխարժեքը էժանացել է 58,5%-ով:

24 ժամվա կտրվածքով նվազել է գրեթե բոլոր հիմնական կրիպտոարժույթների փոխարժեքը։ Դրանց ընդհանուր կապիտալիզացիան կազմում է մոտ $426 մլրդ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---