BBC. Ինչպես է հայաստանցի Լևոն պապը միայնակ 21մ խորությամբ ստորգետնյա եկեղեցի փորել

BBC. Ինչպես է հայաստանցի Լևոն պապը միայնակ 21մ խորությամբ ստորգետնյա եկեղեցի փորել

PanARMENIAN.Net - 7-հարկանի շենքի բարձրությամբ ստորգետնյա տաճարը, որը գտնվում է Առինջում, հայտնվել է BBC-ի ռեպորտաժի կենտրոնում: Ստորգետնյա եկեղեցին միայնակ փորել է Լևոն Առաքելյանը՝ ստորգետնյա անցումներ, աստիճաններ, սենյակներ, պատմում է BBC-ին:

Նշվում է, որ ամեն ինչ սկսվեց 1985-ին, երբ նրա կինը՝ Տոսյա Ղարիբյանը, խնդրել է Լևոնին նկուղ փորել: Լևոնն աշխատել է 23 տարի և իսկական արվեստի գործ է ստեղծել գետնի տակ, ասում են տեղի բնակիչները:

Եկեղեցին 21մ խորությամբ է փորված: Լևոնն ամեն ինչ ձեռքով է արել, մուրճով և հորատամուրճով, իսկ հողը դույլերով դուրս է հանել: Շինարարության ընթացքում մոտ 600 բեռնատար հող է հանվել: Լևոնը նույնիսկ աշխատանքն է թողել այդ գործով զբաղվելու համար:

«Ես 23 տարի պայքարել եմ նրա հետ՝ դուրս հանելու համար: Իսկ նա ասում էր, որ պետք է ավարտին հասցնի դա»,-պատմել է կինը:

Եկեղեցում 7 սրահ կա և խորան:

Լևոն Առաքելյանը մահացել է սրտի կաթվածից 68 տարեկանում: Վայրը սկսել են կոչել Լևոն պապի ստորգետնյա եկեղեցի: Այժմ դա Հայաստանում ճանաչված տեսարժան վայր է, գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---