Ռուսաստանյան նոր ավիափոխադրողը դեպի ՀՀ չվերթներ կիրականացնի

Ռուսաստանյան նոր ավիափոխադրողը դեպի ՀՀ չվերթներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Վերջերս հիմնադրված ռուսաստանյան «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է 2018 թվականին չվերթներ իրականացնել ԵԱՏՄ երկրներ, այս թվում Հայաստան: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ընկերության ռազմավարական զարգացման գծով տնօրեն Դմիտրի Զվոնարևը:

2017 թվականի սեպտեմբերին ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ուդոդն առաջարկել էր լրացնել Դաշնության օդային օրենսգիրքը՝ ԵԱՏՄ երկներ թռիչքներ իրականացնելու թույլատվության նպատակով:

Համաձայն օրենսգրքի՝ նոր հիմնադրված ավիաընկերությունը միջազգային չվերթներ իրականացնելու համար պետք է ներքին չվերթներ իրականացնի երկրում առնվազն երկու տարի:

ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը հայտնել է, որ օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշում է ընդունվել:

«Այժմ մենք կարող ենք մեզ համարել միջազգային ավիափոխադրող՝ սահմանափակ աշխարհագրությամբ: Մենք կարող ենք չվերթներ իրականացնել ԵԱՏՄ երկրներ՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան: Արդեն սկսել ենք միջազգային չվերթների նախապատրաստական աշխատանքները, և պլանավորում ենք թռիչքների մեկնարկը տալ 2018-ին», - ասել է Դմիտրի Զվոնարևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---