ՊՍԺ նախագահ. Նեյմարը «Ռեալ» տեղափոխվելու շանս չունի

ՊՍԺ նախագահ. Նեյմարը «Ռեալ» տեղափոխվելու շանս չունի

PanARMENIAN.Net - ՊՍԺ նախագահ Նասեր Ալ Հելայֆին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը հիասթափված է ՊՍԺ տեղափոխվելու փաստից և 2018-ի ամռանը մտադիր է «Ռեալ» տեղափոխվել:

«Անհնար է, որ Նեյմարը «Ռեալ» տեղափոխվի: Շանս չկա»,-ասել է Ալ Հելայֆին As-ին տված հարցազրույցում, հայտնում է Eurosport-ն As-ի վրա հղումով:

2017-ի օգոստոսին ՊՍԺ-ն գնեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին 222 մլն եվրոյով և վարձակալության վերցրեց «Մոնակոյի» հարձակվող Քիլիան Մբապեին, որին ակումբը մտադիր է գնել 2018-ի ամռանը 180 մլն եվրոյով:

Ըստ Corriere dello Sport-ի, 2018-ի ամռանը Նեյմարը ՊՍԺ-ում կփոխարինի Դիբալային, իսկ բրազիլացին պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---