Մխիթարյանը «ՄՅՈւ»-ի հայտացուցակում է «Լեսթեր»-ի հետ խաղում![]() 23 դեկտեմբերի 2017 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում «Լեսթերի» հետ խաղում: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը: Դեկտեմբերի 23-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրում «ՄՅՈւ»-ն կհյուրընկալվի «Լեսթերին»: Թիմը ժամանել է մրցավայր: Լեսթեր է ուղևորվել նաև Մխիթարյանը: Երկարատև դադարից հետո Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 20-ին «Բրիսթոլ Սիթիի» հետ հանդիպմանը: ՆԱ ՄՅՈւ կազմում 69-րդ րոպեին փոխարինել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 1:2 հաշվով: Դրանից առաջ վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ «Բրայթոնի» հետ խաղում: Լուրեր են շրջանառվում, որ այդ խաղից հետո Մխիթարյանը վիճաբանություն է ունեցել Մոուրինյոյի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |