Ռաուլ դե Լուցենբերգեր. ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ հետագա համագործակցության զարգացման հարցում28 փետրվարի 2008 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քորչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով Հայաստանում Եվրահանձնաժողովի մշտական առաքելության հիմնումը, Հանրապետության նախագահը ողջունել եւ հաջողություն է մաղթել նորանշանակ ղեկավարին: Եվրամիության հետ հարաբերությունները գնահատելով արդյունավետ, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ նշել է, որ տեսանելի են դրանք ընդլայնելու հնարավորությունները: Դեսպան դե Լուցենբերգերի խոսքով, Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ: Այդ առումով նա առանցքային է համարել նոր հարեւանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումների վերաբերյալ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |