Բուֆոնն ուզում է մինչև 80 տարեկան խաղալ

Բուֆոնն ուզում է մինչև 80 տարեկան խաղալ

PanARMENIAN.Net - Իտալական «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ պատրաստ է խաղալ թիմի համար մինչև 80 տարեկան:

«Նույնիսկ չգիտեմ թե ինչ պատասխանեմ կարիերան ավարտելու մասին հարցերին: Ես ինձ ակումբին ու երկրին ծառայող զինվոր եմ համարում: Շատ հավանական է, որ ես կավարտեմ, բայց միևնույն է հասանելի կլինեմ: Սակայն նույնիսկ 80 տարեկանում, եթե հանկարծ այլ դարպասապահներ չլինեն, նրանք պետք է ինձ զանգահարեն: Ես արագ կմարզվեմ ու խաղադաշտ դուրս կգամ»,-ասել է Բուֆոնը, գրում է Lenta.ru-ն Der Spiegel-ի վրա հղումով:

Նոյեմբերին 39-ամյա Բուֆոնը արտասուքն աչքերին հայտարարեց հավաքականից հեռանալու մասին՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի անցումային խաղում Շվեդիայից պարտվելուց հետո: Իտալացիները, որոնք 4 անգամ հաղթել են աշխարհի առաջնությունում, չկարողացան անցնել որակավորման փուլն ու 1958-ից ի վեր առաջին անգամ չեն մասնակցի աշխարհի առաջնությանը:

Հոկտեմբերի 23-ին Բուֆոնը տարվա դարպասապահ ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով: Ստանալով մրցանակը՝ դարպասապահը, որը հունվարին 40 տարեկան կդառնա, ասել է, որ պատիվ է համարում իր տարիքում նման պատվավոր կոչման արժանանալը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---