ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող գործարարի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող գործարարի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել քրեական աշխարհի հետ կապ ունեցող Ռուսաստանում և հետխորհրդային այլ երկրներում բնակվող մի շարք անձանց, այդ թվում ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը:

2017 թվականի մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվելու պահին Սոչիում բնակվող գործարար Ռուբեն Թաթուլյանի մոտ ՀՀ դիվանագիտական անձնագիր կար: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանում տնտեսական զարգացման և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ գործունեություն իրականացնող Ռուբեն Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր տրամադրվել է «օրենքով սահմանված կարգով»։

Ըստ պատժամիջոցների՝ «սև ցուցակում» հայտնվածներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, զբաղվել երկրում բիզնեսով: Ինչպես նաև սառեցվում են ԱՄՆ-ում ունեցած բանկային հաշիվները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---