Հայ-ադրբեջանական «տոլմայի պատերազմների» մասին կատակերգություն կնկարահանվի

Հայ-ադրբեջանական «տոլմայի պատերազմների» մասին կատակերգություն կնկարահանվի

PanARMENIAN.Net - Գերմանիայում սերիալ է նկարահանվելու հայ, ադրբեջանցի և վրացի երեք ուսանողի մասին, որոնք պատահականորեն հայտնվել են բեռլինյան մեկ բնակարանում և ստիպված են ապրել ու սովորել միասին: Այս մասին գրում է BBC-ն:

Սերիալի հեղինակներից Օլիվեր Մյուսերի խոսքով՝ սցենարն արդեն պատրաստ է: Սերիալի նախնական անունը կլինի Dolma Diaries: Այն ընտրված է, հաշվի առնելով հայերի ու ադրբեջանցիների մշտական վեճը տոլմայի պատկանելության մասին։

Հումորային սերիալի առաջին եթերաշրջանը կտեղադրվի YouTube-ում 2018 թվականին:

«Վերնագրի ընտրության հարցում, բոլոր այն վեճերից՝ տարածքային, խոհանոցային, պատմական և այլն, որոնք ունեն հայերն ու ադրբեջանցիները, մենք որոշեցինք ընտրել հենց խոհանոցայինը», -ասում է Օլիվեր Մյուսերին:

2017-ի դեկտեմբերին տոլմայի պատրաստման բաղադրատոմսը նույնպես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Կազմակերպությթւնն ընդգրկել էր ճաշատեսակի պատրաստման ադրբեջանական բաղադրատոմսը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---