Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի անկախացման պատճառով

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի նախադեպ դառնալու վախից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Տիգրան Բալայանը: Նրա կարծիքով, Բաքուն փորձում է ուրիշների միջոցով արտահայտել Ադրբեջանի միակողմանի եւ ցանկալի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: «Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը յուրաքանչյուր հակամարտության յուրահատկության վերաբերյալ եւ հաստատում, որ ամեն մի ինքնորոշման շարժմանը պետք է հնարավորություն ընձեռվի զարգանալ եւ հասնել իր բնականոն ու տրամաբանական հանգուցալուծմանը: Որքան շատ Ադրբեջանը պնդի, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել, այնքան հասարակական կարծիք կձեւավորվի, որ իրոք, կարող է կան ակնհայտ զուգահեռներ Կոսովոյի եւ այլ հակամարտությունների միջեւ»,-ասել է Բալայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---