Beeline-ն ու Ամերիաբանկն առցանց վճարումների նոր հարթակ են գործարկել25 դեկտեմբերի 2017 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Beeline-ը Ամերիաբանկի հետ համատեղ գործարկել է pay.beeline.am հարթակը, որով օգտատերերը կարող են բանկային քարտի առցանց օգտագործմամբ վճարել Beeline-ի և այլ ծառայությունների դիմաց: Pay.beeline.am-ի օգնությամբ օգտատերը կարող է բոլոր ծառայությունները ներառել ընդհանուր զամբյուղում և վճարել մեկ գործարքով։ Համակարգը թույլ է տալիս նաև ստեղծել և պահպանել ծառայությունների խմբեր՝ հետագայում դրանց համար արագ վճարումներ կատարելու նպատակով։ Բացի այդ, առաջինը հայաստանյան օպերատորներից Beeline-ը տրամադրում է բաժանորդներին «Ինքնաշխատ վճարումներ» ծառայությունը, որի շնորհիվ պարտքի առկայության դեպքում ամեն ամիս տվյալ ծառայության կամ ծառայությունների խմբի վճարումը կկատարվի ավտոմատ, իսկ օգտատերը նախապես կստանա SMS ծանուցում։ Օգտատերը կարող է վճարային քարտը կցել իր անձնական էջին և վճարումներ կատարել առանց քարտային տվյալների մուտքագրման։ Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռել անմիջապես Beeline-ի կայքից կատարել քարտերով առցանց գործարքներ, այդ թվում նաև` կոմունալ վճարումներ: Քարտերով առցանց գործարքները կատարվում են Ամերիաբանկի կողմից մշակված vPOS վճարային գործիքի միջոցով, և VbV (Verified by VISA) և 3DSecure բարձրակարգ տեխնոլոգիաների օգնությամբ ապահովվում է գործարքների բարձր անվտանգություն: «Մեզ համար առաջնային նշանակություն ունի մեր բաժանորդների հարմարավետությունը և մենք առաջարկում ենք պարզ և հարմար առցանց լուծումների լայն ընտրություն։ Մեր բաժանորդները առցանց կարող են ծառայություններ ակտիվացնել, հեռախոսներ կամ SIM քարտեր պատվիրել և վճարել Beeline կապի ծառայությունների համար։ Իսկ այժմ «Ամերիաբանկ»-ի հետ միասին գործարկած մեր համակարգի շնորհիվ օգտատերերը կարող են առցանց վճարել ոչ միայն Beeline-ի, այլ նաև այլ ծառայությությունների դիմաց՝ առանց ժամանակի կորստի և որևէ միջնորդավճարի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «Կարևորելով առցանց ծառայությունների զարգացումը` մենք շարունակում ենք հանդես գալ նորամուծություններով և միաժամանակ ողջունում ենք այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները` մեր մասնակցությունն ունենալով նման գործընթացներում: Beeline-ի հետ Ամերիաբանկի հերթական համագործակցությունը միտված է հաճախորդների համար վճարումների կատարման առավելագույն հարմարավետության ապահովմանը, ցանկացած բանկի ԱրՔա,Visa և MasterCard համակարգերի շրջանակներում թողարկված վճարային քարտերով առցանց վճարումների նոր հնարավորությունների ստեղծմանը»,- նշել է Ամերիաբանկի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը: pay.beeline.am կայքից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքագրել քաղաքային հեռախոսահամարը կամ տվյալ կոմունալ ծառայության անհատական կոդը, բանկային քարտի տվյալները և վճարվող գումարի չափը: Համակարգում հնարավոր է տեսնել նախորդ ամիսների վճարային կտրոնները և անհրաժեշտության դեպքում տպել դրանք, կամ ուղարկել էլ. հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք http://pay.beeline.am կայք, գրեք Beeline-ի Facebook-յան պաշտոնական էջին, կամ կապվեք մեզ հետ՝ 0611 անվճար հեռախոսահամարով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |