Դանիայում աշխարհի ամենահարմարավետ և մարդասիրական բանտն է բացվել26 դեկտեմբերի 2017 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Դանիայի Գունդսլև քաղաքի հարևանությամբ վերջերս կառուցված աշխարհի «ամենամարդասիրական բանտը» հեշտությամբ կարելի է շփոթել համալսարանական հանրակացարանի հետ: Բանտախցերից յուրաքանչյուրում կա սառնարան, հեռուստացույց, պահարան, մեծ պատուհան, հարմարավետ մահճակալ, լուսամփոփով գրասեղան և անձնական լոգասենյակ: Մեկ բանտախցի մակերեսը մոտ 4 քմ է, գրում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով: Հաստատությունում կան նաև ընդարձակ ընդհանուր սրահներ, խոհանոցներ, որտեղ կալանավորը կարող է կերակուր պատրաստել իր համար, ինչպես նաև եկեղեցի, մարզահրապարակ և դահլիճ, այգիներ և նույնիսկ գյուղատնտեսական մշակովի հողեր: Ինչպես նշել են բանտի հեղինակները, նրանք աշխատել են կալանավորների համար հարմարավետին առավելագույնս մոտ պայմաններ ստեղծել: Ըստ նրանց մտահղացման, դա նպաստում է կրկնահանցագործությունների քանակի նվազմանը: Մինչև 250 կալանավորի համար նախատեսված բանտի կառուցման վրա ծախսվել է մոտ 160 մլն դոլար: Photo: Torben Eskerod / C.F. Moller Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |