2017-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկի անունները հայտնի են

2017-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկի անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին քաղաքացիների SMS քվեարկության և հավատարմագրված մարզական լրագրողների կարծիքների վերլուծության արդյունքում ընտրվել են 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկները: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

Լավագույնների թվում են Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը և Տիգրան Կիրակոսյանը:

Համաձայն նոր կանոնակարգի՝ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում դասակարգում չկա, բոլորը հաղթող են:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հիմնական սկզբունքներից են սպորտի բարձրագույն նվաճումները և Հայաստանի հանրահռչակման գործում ունեցած ներդրումը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---