ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպանը եւ ՆԱՏՕ-ի ԽՎ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոր Գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսին, որը ստանձնել է իր պաշտոնավարությունը 2008թ. հունվարի 1-ից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի ԽՎ առաջիկա ծրագրերը, մայիսին Բեռլինում կայանալիք գարնանային նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, Հայաստանի Ազգային ժողովի եւ ԽՎ միջեւ համագործակցության հեռանկարները, մասնավորապես, փոխադարձ այցելությունների եւ խորհրդարանական միջոցառումների կազմակերպման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



ՆԱՏՕ-ի ԽՎ բեռլինյան նստաշրջանի օրակարգային հիմնական հարցերից են լինելու Աֆղանստանը, կիբեր պաշտպանության եւ էներգետիկ անվտանգության հարցերը: Հատուկ ուշադրության կարժանանա նաեւ Դաշինքի նոր Ռազմավարական հայեցակարգի մշակման խնդիրը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---